Կույր հետքեր աչքի վրա

     Պարզվում է, որ յուրաքանչյուր առողջ մարդու աչքի ցանցաթաղանթի վրա կան այսպես կոչված կույր հետքեր: Այդ շրջանը զուրկ է լուսաընկալիչներից և զգայուն չէ լույսի նկատմամբ:
     Որպեսզի գտնեք Ձեր կույր հետքը, փակե՛ք աջ աչքը և ձախով նայե՛ք նկարի աջ կողմի խաչի վրա, որը շրջանակի մեջ է առած: Պահե՛ք Ձեր դեմքը հորիզոնական՝ ուղղված դեպի մոնիտորի կենտրոնը: Չթեքելով հայացքը աջ խաչից՝ մոտեցրե՛ք Ձեր դեմքը մոնիտորին կամ հեռացրե՛ք և միաժամանակ հետևե՛ք ձախ խաչին (հայացքը նրա վրա չդարձնելով): Որոշակի պահի այն կանհետանա (որպեսզի տեսնեք նկարը սեղմե՛ք Կարդալ ավելին):
  

Comments