Վերջին տարիներին նրանք աշխատում են համակարգչի հետ փոխներգործության նոր մեթոդների վրա, ինչը ստացել է NUI (Natural User Interface` օգտագործողի բնական ինտերֆեյս) անվանումը: Այն ներառում է համակարգչի հետ շփման ժեստերի, գործողությունների, ձայնային հրահանգների համակարգեր, համակարգիչ տվյալներ ներմուծելու համար տարբեր միջավայրերը որպես ինտերֆեյս օգտագործելու հնարավորություններ և այլն: Խոսենք օգտագործողի բնական ինտերֆեյսին վերաբերող մի քանի նախագծերի մասին:Holodesk նախագիծը Microsoft Research-ի Քեմբրիջյան խմբի գիտահետազոտական նախագծերից է: Holodesk-ի օգնությամբ հնարավոր է ձեռքերի օգնությամբ ղեկավարել վիրտուալ 3D օբյեկտները: Չնայած ներկայումս այն դեռևս հետազոտական նախագիծ է, սակայն հնարավոր է պատկերացնել նրա կիրառումը հետագայում այնպիսի ոլորտներում ինչպիսիք են սեղանի խաղերը, տարբեր առարկաների 3D մոդելների արագ պատրաստումը և նույնիսկ տարբեր վայրերում դիստանցիոն ներկայությունն ու տարածական ֆիլմերի դիտումը տարբեր կողմերից:
Օգտագործողի բնական ինտերֆեյսին վերաբերող նախագծերից է Omni Touch-ը, որը օգտագործելով պրոեկցիոն լապտեր և 3D տեսախցիկ՝ ցանկացած մակերևույթ վերածում է սենսորային ինտերֆեյսի: Պլանավորվում է ժամանակի ընթացքում զարգացնել Omni Touch-ը և արտադրել այն կախազարդի կամ ժամացույցի մեծությամբ:
Փաստօրեն եթե առաջ համակարգչով աշխատելիս անհրաժեշտ էր նայել մոնիտորին և մեքենագրել ստեղնաշարով, ապա ապագայում համակարգիչները կդառնան ակտիվ կառավարվող սարքավորումներ, որոք կլսեն, կընդունեն մեր ասածները և կաշխատեն տվյալների հետ՝ առաջնորդվելով այն հրամաններով, որ մենք նրանց կտանք:



Comments
Post a Comment