Ալֆա դոգ. ռոբոտ ամերիկյան զինված ուժերի համար

    Boston Dynamics ընկերությունը 2011թ-ի հոկտեմբերի 4-ին Սան-Ֆրանցիսկոյում կայացած ինտելեկտուալ ռոբոտների և համակարգերի հետ կապված միջազգային կոնֆերանսի ժամանակ ներկայացրեց Ալֆա Դոգ անունով այս ռոբոտին, որի ստղծումը և մշակումը ֆինանսավորվում է ԱՄՆ-ի հեռանկարային պաշտպանական գիտահետազոտական ուսումնասիրությունների գործակալության (DARPA) կողմից:
     <<Շնիկի>> հիմնական ֆունկցիան ռազմական նպատակներով ծանր բեռների տեղափոխումն է: Ներկայումս նա կարողանում է բարձրացնել ավելի քան 180կգ բեռ և անցկացնել այն 32կմ:
      Ալֆա դոգի առանձնահատկությունը նրա զգալի չափերն են և ռոբոտի համար արտասովոր՝ հավասարակշռությունը պահպանելու ունակությունը: Ի տարբերություն նախորդ մոդելների՝ նրան հավասարակշռությունից հանելն ու շուռ տալը վեր է 2 ծանր քաշային տղամարդու ուժերից:
      Ալֆա դոգի մեջ կյանքի են կոչված այնպիսի նորարարական տեխնոլոգիաներ, ինչպիսիք են մասամբ կոր ձևը, ինչը հնարավորություն է տալիս ռոբոտին ոտքի կանգնել, եթե այնուամենայնիվ ինչ-որ բան կստիպի նրան ընկնել: Նախատեսվում է նրա վրա տեղադրել ռոբոտացված ձեռքը, ինչը կբարձի և կբեռնաթափի տեղափոխվող բեռները, ինչպես նաև այն կարող է հեշտությամբ համալրվել GPS համակարգով՝ ռոբոտի շարժը ղեկավարելու համար: 


   <<Այս տեսահոլովակում ներկայացված են ամնաառաջին արդյունքները, որոնց մենք կարողացել ենք հասնել>>,- ասում են արտադրողները:Ներկայումս աշխատանքներ են տարվում օգտագործվող տեխնոլոգիաների հետագա կատարելագործման, այդ թվում՝ լուռ քայլվածքի վրա:

Comments