Տիեզերքի ծագումը. մեծ պայթյունի տեսություն

Երբևէ մտածե՞լ եք տիեզերքի ծագման մասին: Որտեղի՞ց է այն առաջացել, ինչպե՞ս: 
Արդյոք ստատիկ վիճակու՞մ է այն, թե նրա չափերը գնալով փոխվում են: 
Հավատու՞մ եք ամենազոր արարչի՝ Աստծո գոյությանը և որ նա է երկնքի ու երկրի արարիչը: 
Ինչու՞ են կրոնական պատկերացումները և գիտական փաստերը հաճախ շեղվում իրարից: 
Ո՞րն է ճիշտ, իսկ միգուցե նրանց միջև ընդհանուր ե՞զր կա: 


     Դարերով գիտնականները, հետազոտողներն ու փիլիսոփաները մտածել են այս հարցերի շուրջ՝ առաջ քաշելով բազմաթիվ տեսություններ: 19-րդ դարում ամենատարածված տեսությունը §Տիեզերքի ստատիկության¦ տեսությունն էր, ըստ որի տիեզերքը անծայրածիր մատերիա է, որը գոյություն է ունեցել և գոյություն է ունենալու հավերժ: Այս հիմնադրույթներից էլ կարելի էր հետևություն անել, որ եթե տիեզերքը հավերժ գոյություն է ունեցել այն վիճակում, որում հիմա կա, նշանակում է այն երբեք ոչ ոքի կողմից չի ստեղծվել: Այսպիսով այս տեսության կողմնակիցները համարում էին մատերիան բացարձակ գոյության ձև և ժխտում էին նրա՝ որևէ արարչի կողմից ստեղծված լինելու փաստը: Այս երևույթը փիլիսոփայության մեջ ստացավ մետերիալիզմ անվանումը: Դնելով տիեզերքի անսահմանության փաստը իր տեսության հիմքում՝ փիլիսոփա-մատերիալիստ Գեորգիս Փոլիթզերը իր §Փիլիսոփայության ֆունդամենտալ հիմունքները¦ գրքում նշել է, որ եթե տիեզերքը ստեղծված լիներ Աստծո կողմից, ապա Աստված պետք է այն ստեղծած լիներ ոչնչից և մեկ ակնթարթում:
    Սակայն գիտության զարգացումը 20-րդ դարում վերջ դրեց տիեզերքի ստատիկության մասին պատկերացումներին, որոնք մատերիալիզմի հիմքն էին կազմում: Պարզվեց, որ տիեզերքը ոչ թե ստատիկ է, այլ ընդհակառակը, անընդհատ մեծանում է, և իրականում այն հատնվել է մեկ ակնթարթում՝  մեծ պայթյունի արդյունքում: Այս փաստերն էլ հիմք հանդիսացան §Մեծ պայթյունի տեսության¦ համար, որը ներկայումս ընդունվում է բոլոր գիտական միավորումների կողմից: Այս ամենը հնարավոր դարձավ շնորհիվ 20-րդ դարում կատարված մի շարք խոշոր հայտնագործությունների:
   Ձեզ եմ ներկայացնում մի տեսանյութ, որում մանրամասնորեն պատմվում է տիեզերքի ծագման վերաբերյալ ամենատարածված՝ §Մեծ պայթյունի տեսության¦ մասին: Տեսություն, որի ի հայտ գալը հեղափոխություն մտցրեց գիտական շրջաններում և ստիպեց շատ անվանի ֆիզիկոսների, աստղագետների ու փիլիսոփաների վերանայել իրենց պատկերացումները տիեզերքի ծագման, նրա հավասարակշռությունը պահող ուժերի և Աստծո գոյության մասին:      


Comments

  1. Anonymous6/7/12 01:50

    հիմարություններ են ասվում տեսահոլովակում: Հավանաբար կրոնական կառույցների հովանավորությամբ ստեղծված տեսահոլովակ է:

    ReplyDelete
  2. Մեծ պայթյունի տեսությունը ներկայումս տիեզերքի ծագման մասին ամենատարածված տեսությունն է: Անհերքելի փաստ է, որ գիտության արդի զարգացումը հանգում է Աստծո գոյությանը:

    ReplyDelete
  3. Անգամ 9-րդ դասարանցիները արդեն գիտեն, որ ըստ մեխանիկայի ոսկե կանոնի, էներգիան չի առաջանում ոչնչից և չի կորչում ոչ մի տեղ, այլ անցնում են մի մարմնից միյուսին, կամ փոխակերպվում են մի ձևից միյուսին: Ըստ այս տեսանյութի և իրենց հիմար գիտական վարկածի, մեխանիկայի ոսկե կանոնը ոչ թե օրենք է, այլ սխալ վարկած:

    ReplyDelete

Post a Comment