Լիճ, որը ջրի փոխարեն լցված է թանաքով

   Այս ունիկալ լիճը գտնվում է Ալժիրում՝ Սիդի Բել Աբբաս քաղաքից ոչ մեծ հեռավորության վրա: Նրանում ձկներ և բույսեր չկան: Թանաքը, որով լցված է լիճը ջրի փոխարեն, թունավոր է կենդանի օրգանիզմների համար:
  Թանաքով լի լճի գաղտնիքը երկար ժամանակ անբացատրելի էր գիտնականների համար: Վերջերս վերջապես պարզ դարձավ, թե ինչպես է լիճը ջրի փոխարեն լցվել թանաքով:
  Պարզվում է՝ այդ լճի մեջ 2 գետ է թափվում, որոնցից մեկը մեծ քանակությամբ երկաթի աղեր է պարունակում, իսկ մյուսը ճահիճներից լցված օրգանական միացություններ: Փոխազդելով միմյանց հետ՝ այս գետերի ջրերում պարունակվող նյութերը մտնում են քիմիական ռեակցիայի մեջ, որի արդյունքում առաջանում է թանաք:

 Տեղացիները բազմաթիվ լեգենդներ են հորինել այս լճի մասին: Նրանց մի մասը լճի յուրահատկությունը կապում է սատանայի հետ և շրջանցում է լիճը, իսկ մյուս մասը փորձում է օգուտ քաղել լճից: 
  Այս հետաքրքիր լիճը մի շարք անվանումներ ունի, որոնցից ամենատարածվածներն են՝ Թանաքաման, Սև լիճ, Սատանայի աչք:

Comments