Կենդանի քարեր, որոնք աճում են և բազմանում

   Ռումինիայի հարավային մասում՝ քաղաքներից հեռու, կարելի է հանդիպել զարմանալի քարերի: Տեղացիները դրանց անվանում են տրովանտներ: Պարզվում է, որ այս քարերը կարողանում են ոչ միայն աճել, այլ նաև բազմանալ:
   Դրանք հիմնականում ողորկ են և գնդաձև: Այս շրջանում կան բազմաթիվ անկենդան քարեր, որոնց դժվար է տարբերել տրովանտներից: Բայց ի տարբերություն դրանց՝ անձրևից հետո տրովանտների մոտ զարմանալի երևույթ է նկատվում. դրանք սնկի պես աճում են և դրանց չափերը անհամեմատ մեծանում են: Օրինակ մի քանի գրամ զանգված ունեցող ոչ մեծ տրովանտը կարող է ժամանակի ընթացքում ծանրանալ և հասնել ավելի քան մեկ տոննա զանգվածի: Որքան քարը հին է, այնքան դանդաղ է աճում: Երիդասարդ քարերը արագ են աճում:
    Տրովանտների բաղադրության հիմնական մասը կազմում է ավազաքարը: Դրանց ներքին կառուզվածքը նույնպես հետաքրքիր է. եթե կիսենք քարը 2 մասի, ապա կտրվածքի վրա՝ կենտրոնում գտնվող միջուկի շուրջ, փայտի կտրվածքի նման կարելի է նկատել աճի տարեկան օղակներ:
  Այնուամենայնիվ երկրաբանները այս քարերը բնության անբացատրելի երևույթների շարքին չեն դասում: Նրանց կարծիքով տրովանտը քարացած ավազ է, որը սեյսմիկ ակտիվության հետևանքով դուրս է գալիս Երկրի մակերևույթ: Իսկ նրա աճը բացատրվում է տրովանտի բաղադրության մեջ գտնվող մեծաքանակ հանքային աղերով: Երբ քարը թրջվում է, դրանց ծավալը սկսում է մեծանալ, ինչը ճնշում է քարի մակերևույթը և քարը մեծանում է:
   Սակայն տրավոնտների բազմացման հատկությունը ոչ-ոք չի կարողանում բացատրել: Դա կատարվում է հետևյալ կերպ. այն բանից հետո, երբ քարի մակերևույթը թրջվում է, նրա վրա ոչ մեծ ելուստ է առաջանում: Ժամանակի ընթացքում այն մեծանում է և երբ արդեն բավականաչափ մեծ է լինում, կոտրվում է և բաժանվում մայր քարից:
   Նոր առաջացած տրովանտների կառուցվածքը նույնն է: Նրանց ներսում նույնպես կա միջուկ, որը և գիտնականների համար հանդիսանում է ամենամեծ առեղծվածը: Որոշ մասնագետներ կարծում են, որ տրովանտները մինչ այժմ անհայտ կյանքի անօրգանական ձևեր են:
   Տեղացիները վաղուց տեղյակ են այս անսովոր քարերի մասին, սակայն դրանց առանձնապես ուշադրություն չեն դարձնում: Նախկինում այս քարերը օգտագործվում էին որպես շինանյութ: Անսովոր արտաքին տեսքի պատճառով, տրովանտները առավել հաճախ դրվում են գերեզմանների վրա՝ որպես գերեզմանաքարեր:

Comments