Մողես, որը ապրում է սեքսով զբաղվելու համար

   Մադագասկար կղզում ապրող փոքրիկ քամելիոնը իր կյանքի երկու-երրորդը անցկացնում է ձվի մեջ: Դուրս գալուց հետո նա ընդամենը 2 խնդիր ունի. մտնել սեռական կապի մեջ հակառակ սեռի հետ՝ իր սերունդը շարունակելու համար, և սատկել, երբ դեռ իր ձագերը ձվերից դուրս չեն եկել:
   Զարմանալին այն է, որ Մադագասկարի քամելիոնը ավելի շատ միջատ է հիշեցնում, քան ողնաշարավոր կենդանի: Այս մողեսը աշխարհի ամենափոքր քամելիոնն է: Արուն ունի ընդամենը 9 սանտիմետր երկարություն, իսկ էգը՝ 7 սանտիմետր:
  Պարզվում է՝ նրանք դուրս են գալիս ձվից նոյեմբերի սկզբին, ընդամենը 7 շաբաթում հասունանում են և ապրիլի սկզբին սատկում են: Մահվանից առաջ էգը մոտ 10 ձու է դնում, որոնք ունենում են ընդամենը 12 միլիմետր երկարություն: Ութ ամիս անց՝ նոյեմբերին, սերունդը դուրս է գալիս:

Comments