Լացող տղան

    Գեղարվեստի բազմաթիվ ստեղծագործությունների մասին կան հանելուկներ և տարօրինակ պատմություններ: Ավելին, մասնագետները կարծում են, որ մի շարք կտավների ստեղծմանը նպաստել են «մութ ուժերը»: Եվ զարմանալին այն է, որ նման կարծիքի համար հիմքեր կան: Չափազանց հաճախ են նմանատիպ գլուխգործոցների հետ զարմանալի և անբացատրելի դեպքեր պատահում. հրդեհներ, մահեր, խելագարված հեղինակներ...
 Ամենահայտնի «անիծված» նկարներից մեկը իսպանացի նկարիչ Ջովաննի Բրագոլինայի «Լացող տղան» է:
    Նկարի պատմությունը հետևյալն է. նկարիչը ցանկանում էր նկարել լացող երեխայի նկար և որպես բնորդ վերցրեց իր փոքրիկ որդուն: Բայց քանի որ երեխան չէր կարող պատվերով լաց լինել, հայրը նրան դիտմամբ լացացնում էր՝ նրա դեմքի մոտ լուցկի վեռելով: Նկարիչը գիտեր, որ իր որդին սարսափում էր կրակից, բայց նրա համար արվեստն ավելի թանկ էր, քան սեփական երեխայի նյարդերը: Մի անգամ հիստերիայի մեջ ընկած երեխան չդիմացավ և բղավեց. «Ի՛նքդ վառվիր»:
   Անեծքը շուտով կատարվեց. երկու շաբաթ անց երեխան մահացավ, իսկ շուտով նրա հայրը կենդանի այրվեց սեփական տան մեջ:
 Սա նախապատմությունն էր: Իսկ իր սարսափելի համբավը նկարը ձեռք է բերել 1985թ.-ին Անգլիայում: Դա տեղի ունեցավ մի շարք տարօրինակ զուգադիպությունների շնորհիվ: Այդ տարի Հյուսիսային Անգլիայում մեկը մյուսի հետևից տեղի էին ունենում բնակելի տների հրդեհներ, որոնց արդյունքում նույնիսկ մարդկային զոհեր էին լինում: Որոշ տուժածներ նշում էին, որ տանը գտնվող բոլոր իրերից անվնաս էր մնացել միայն լացող երեխայի պատկերով նկարի էժանագին կրկնօրինակը: Այդպիսի պատմությունների թիվը գնալով ավելանում էր, մինչև այն պահը, երբ հրշեջներից մեկը պաշտոնապես հայտարարեց, որ բոլոր այրված տներում անվնաս վիճակում գտնվել են  «Լացող տղայի» կրկնօրինակներից: Այդ պահից սկսած թերթերը հեղեղվեցին տարբեր մարդկանց կողմից գրված նամակներով ու պատմություններով՝ պատմող բազմաթիվ հրդեհված տների մասին, որոնցում գտնվել էր լացող երեխայի նկարը: «Լացող տղան» համարվեց անիծված նկար, ջրի երես դուրս եկավ նրա ստեղծման պատմությունը, որը ժողովրդի կողմից հարստացվեց տարատեսակ ասեկոսեներով և հորինվածքներով: Շուտով թերթերից մեկը հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ, որ բոլոր մարդիկ, ովքեր իրենց տներում ունեին այդ նկարի կրկնօրինակներից, պետք է անհապաղ ոչնչացնեին այն: Կառավարությունը արգելեց գնել և տանը պահել այդ նկարը: 
  Մինչ հիմա «Լացող տղայի» վատ համբավը շարունակում է մնալ ժողովրդի մեջ՝ հատկապես հյուսիսային Անգլիայում: Ի միջի այլոց, նկարի բնօրինակը դեռևս չի հայտնաբերվել: 

Comments