Պիրի Րեյսի քարտեզը

   Այս քարտեզում պատկերված է Անտարկտիդան նրա պաշտոնական հայտնագործումից 300 տարի առաջ: Այն նկարվել է 1513թ.-ին թուրքական նավատորմի հայտնի ծովակալ Պիրի Րեյսի կողմից: 
   Բարձր դիրքն ու պաշտոնը ծովակալին տալիս էին Կոստանդնուպոլիսի կայսերական գրադարանից օգտվելու հնարավորություն, որն ի դեպ հետագայում այրեցին՝ հնագույն քաղաքակրթությունների գոյության մասին տեղեկությունները թաքցնելու համար: 
   Քարտեզի վրա երևում են Աֆրիկայի արևմտյան ափը, Հարավային Ամերիկայի արևելյան ափը Անտարկտիդայի հյուսիսային ափը: Սակայն ամենաանհավանականն ու խորհրդավորը այն փաստը չէ, որ Պիրի Րեյսին հաջողվել է պատկերել Անտարկտիդան նրա հայտնագործումից 300 տարի առաջ, այլ այն, որ քարտեզը մեծ ճշգրտությամբ ցույց է տալիս սառույցի տակ գտնվող հողի ափեզրը: Երկրաբանական հետազոտությունները ապացուցում են, որ վերջին անգամ Անտարկտիդան առանց սառույցի է եղել 6000 տարի առաջ: 
   Քարտեզի վրա կատարված նշումներում Րեյսը խոստովանել է, որ քարտեզը պատկերելիս ինքը օգտվել է մի շարք աղբյուրներից, որոնցից մի քանիսը հասել էին Ք.ա. 14-րդ դարից և ավելի վաղ ժամանակաշրջաններից:  


Comments