Անհավատարիմ կանանց խնդիրը

  Սուլթանը 12 վեզիր ուներ: Մի անգամ նա իմացավ, որ վեզիրներից մի քանիսի կանայք անհավատարիմ են և դավաճանում են իրենց ամուսիններին: Սուլթանը որոշեց պատժել նրանց և վարվեց հետևյալ կերպ. յուրաքանչյուր վեզիրի իր կնոջ հետ փակեցին ամբողջովին մեկուսացված սենյակներում և ասացին, որ նրանք այնտեղ փակված են մնալու այնքան ժամանակ, մինչև բոլոր անհավատարիմ կանայք կսպանվեն իրենց ամուսինների կողմից:     Ամեն առավոտ սուլթանի ծառան պետք է անցներ բոլոր սենյակներով և ստուգեր, թե արդյոք այդ պայմանը կատարվել է, թե ոչ: Այն օրը, երբ կպարզվեր, որ բոլոր անհավատարիմ կանայք սպանված էին, բոլորը ազատ կարձակվեին: 
 Պետք է հաշվի առնել, որ բոլոր վեզիրները շատ խելացի են: Բացի այդ, պալատում բամբասանքները բավականին արագ են տարածվում, այնպես որ յուրաքանչյուր վեզիր տեղյակ է՝ արդյոք մյուս վեզիրների կանայք հավատարիմ են, թե ոչ, սակայն ոչինչ չգիտի իր սեփական կնոջ մասին: 
   Քանի դեռ վեզիրները իրենց կանանց հետ փականքի տակ են, ինֆորմացիայի փոխանակում ընդհանրապես չի լինում:

Հարց.
  Ինչպե՞ս անհավատարիմ կանանց ամուսինները հասկացան, որ իրենց կանայք իրենց դավաճանում են,  և քա՞նի անհավատարիմ կին կար, եթե երրորդ օրը բոլորն ազատ արձակվեցին: Ընդ որում բոլոր անհավատարիմ կանայք սպանված էին, իսկ հավատարիմ կանանցից ոչ ոք չէր տուժել:

Comments