Գիտե՞ք, որ...

  > Դելֆինները չեն կարողանում մարդկանց պես ավտոմատ կերպով շնչել: Հետևաբար դելֆինները չեն կարողանում քնել: Եթե դելֆինը քնի կամ կորցնի գիտակցությունը, կսուզվի ջրի հատակը և կսատկի:
  >  Վաթսուն րոպեանոց ձայներիզը պարունակում է 172 մետր ժապավեն:
 > Թրթուրը մոտավորապես 4000 մկան ունի: Իսկ օրինակ մարդիկ՝ շուրջ 600:
  >  Կլեոպատրան ամուսնացած է եղել իր երկու եղբայրների հետ:
  >  Արգելված է ինքնաթիռով թռչել Թաջ-Մահալի վրայով:
 > Եթե ծովաստղը բաժանենք մի քանի մասի, ապա որոշ ժամանակ անց յուրաքանչյուր մասը կդառնա լիարժեք ծովաստղ:
  >  1952թ.-ին Էյնշտեյնին առաջարկում էին դառնալ Իսրայելի նախագահ:
  >  Քամելիոնի լեզուն 2 անգամ երկար է նրա մարմնից:
  > Խաղաթղթերի մեջ թագավորներից յուրաքանչյուրը ունի իր պատմական նախատիպը և խորհրդանշում է անցյալի թագավորներից մեկին: Այսպես, ագռավի թագավորը խորհրդանշում է Դավիթ արքային, խաչինը՝ Ալեքսանդր Մեծին, սրտինը՝ Կարլ Մեծին, իսկ աղյուսինը՝ Հուլիոս Կեսարին:

Comments