«Անհնարին ոչինչ չկա»

  Երբևէ մարդու կողմից ստեղծված ամենափոքր մանրաքանդակի հեղինակը Գրեմ Շորթն է: Նա ածելիի սայրին գրել է հետևյալ բառերը. «Անհնարին ոչինչ չկա»: Նրան հաջողվել է գրել այս բառերը ածելիի 1/10 մմ հաստությամբ սայրին: Անզեն աչքով այս բառերը կարդալ հնարավոր չէ: Դրա համար անհրաժեշտ է 400 անգամ խոշորացնող մանրադիտակ:


 Գրեմ Շորթը 150 փորձ է կատարել այս բառերը գրելու համար: Այս մակարդակի փորագրություն ստեղծելը գերմարդկային ջանքեր և ուշադրություն է պահանջում: Այս մանրաքանդակի վրա նա աշխատում էր միայն գիշերը, քանի որ այդ ժամերին տատանումները քիչ են: Ավելորդ շարժումներից խուսափելու համար Շորթի աջ ձեռքը կապված էր բազկաթոռի եզրին, իսկ հատուկ սարքավորումը հետևում էր սրտի զարկերին, որպեսզի նա կարողանար տառերը գրել սրտի զարկերի միջև ընկած ժամանակահատվածում: Շորթը օրական լողում էր 10 կիլոմետր, որպեսզի կարողանար սրտի զարկերի քանակը 1 րոպեի ընթացքում հասցնել 30-ի: 7 ամսվա ընթացքում կեսգիշերից մինչև 05:30 նա աշխատում էր փորագրության վրա:
 Մանրաքանդակների ցուցադրության ժամանակ Գրեմ Շորթը վաճառքի հանեց իր աշխատանքը 76,000 ԱՄՆ դոլարով: 

Comments